Թյուրքալեզու երկրները քննարկելու են ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ`Թյուրքալեզու երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը քննարկվելու է Բաքվում կայանալիք Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովում: Այս մասին այսօր հայտարարել է Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը:

Վերջինիս խոսքերով` տվյալ հարցը գտնվում է օրակարգում, և թյուրքալեզու երկրները կոնկրետ քայլեր են ձեռնարկելու տվյալ ուղղությամբ: Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովը Բաքվում անցկացվելու է օգոստոսի 15-16-ին: Թյուրքալեզու երկրների Խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2009 թվականին, Բաքվում: Դրա մեջ են մտնում Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը:

Տեսանյութեր

Լրահոս