Բաժիններ՝

ՄԱԿ-ն ու Սիրիան արդյունավետ են համարել քիմիական զենքի վերաբերյալ անցկացված բանակցությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը ու Սիրիայի կառավարությունը արդյունավետ են համարել հուլիսի 24-25-ին Դամասկոսում քիմիական զենքի վերաբերյալ անցկացված բանակցությունները: Այս մասին նշված է հանդիպման արդյունքներով նրանց տարածած համատեղ հայտարարությունում:

Բանակցությունների ժամանակ քննարկվել է Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ստացված հաղորդագրությունների շուրջ հետաքննություն անցկացնելու հնարավորությունը:

Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը քիմիական զենքի կիրառման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց նկատմամբ: Սիրիական հակամարտության հետևանքով զոհերի քանակն արդեն իսկ գերազանցել է 100.000-ի սահմանագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031