Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոուհանիի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոուհանիի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովի շրջանակներում, որը պետք է տեղի ունենա այս տարվա սեպտեմբերին:

Այս մասին գործակալությանը հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատանը եղած աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ ներկա պահին Իրանի կառավարության օրակարգում չկա Ռուսաստանի նախագահի այց Իրան:

Ավելի վաղ Իրանի կառավարությունում եղած աղբյուրները հաստատել էին, որ Ռուսաստանի նախագահի այցը Թեհրան պլանավորված է եղել օգոստոսի կեսին, սակայն Կրեմլը չէր հաստատել այդ տեղեկատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031