Բաժիններ՝

Նեթանյահուն գնալու է նույն տարածքային զիջումներին, ինչ՝ Արիել Շարոնը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնվելու է պաղեստինցիներին միայն այն նույն տարածքային զիջումներին, որոնք առաջարկել է դեռևս Արիել Շարոնը (2001-2006 թվականներին Իսրայելի վարչապետ):

Այս մասին հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար, «Լիկուդ» կուսակցության գծով Նեթանյահուի կողմնակից Զեև Էլկինը: Նրա խոսքերով՝ Նեթանյահուն պնդելու է Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքի 14 տոկոսի պահպաննումը, ուր առկա են իսրայելական խոշոր բնակավայրեր: Ընդ որում, Նեթանյահուն այդ քայլին գնալու է միայն ապառազմականացված պաղեստինյան պետության ստեղծման պայմաններում:

Նշվում է, որ եռամյա ընդմիջումից հետո առաջին անգամ հուլիսի 30-ին Վաշինգտոնում են հանդիպելու իսրայելական ու պաղեստինյան բանակցային խմբերի ղեկավարները: Իսրայելական պատվիրակությունը գլխավորելու է Արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, իսկ պաղեստինյան պատվիրակությունը՝ Սաիբ Էրիկատը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031