Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է «թերթաքարային հեղափոխության հայրը»

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մահացել է ձեռնարկատեր Ջորջ Միտչելը՝ թերթաքարային գազի արդյունահանման ոլորտի պիոները: Միտչելը մահացել է երեկ, Թեքսաս նահանգում գտնվող իր նստավայրում՝ ընտանեկան շրջապատում: Նշվում է, որ նա մահացել է «բնական պատճառներով». նա 94 տարեկան էր:

Միտչելը, որին մամուլում անվանել են «թերթաքարային հեղափոխության հայր», հիմնել է Mitchell Energy & Development կորպորացիան, որը 1980-ական թվականներին առաջինը կարողացավ հասնել թերթաքարային գազի արդյունահանման ինքնարժեքի զգալի կրճատմանը:

«Թերթաքարային հեղափոխությունը» ԱՄՆ-ին հնարավորություն տվեց կտրուկ մեծացնել թերթաքարային գազի արդյունահանումը, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվեց նավթի ներկրումից ԱՄՆ-ի տնտեսության ունեցած կախվածությանը:

2009 թվականին ԱՄՆ-ը բնական գազի արդյունահանմամբ գերազանցեց Ռուսաստանին և դուրս եկավ առաջին տեղ աշխարհում: 2013 թվականի գարնանը Forbes-ը գործարարի կարողությունը գնահատեց 2 միլիարդ դոլար, որով նա ԱՄՆ ամենահարուստ մարդկանց թվում զբաղեցրեց 249-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս