Թուրքիայում արդարացրել են «իսրայելական լրտես» թռչունին

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները արդարացրել են մեկ տարի առաջ Էլյազըղ նահանգում Աղին քաղաքում բռնված թռչունին, որին կասկածում էին Իսրայելի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:

Թռչունին բռնած գյուղացիները նրա ոտքին հայտնաբերել էին մետաղյա օղ՝ «24311 Թել Ավիվ Իսրայել» գրությամբ: Նրանք ցուցաբերել էին զգոնություն և թռչունին հանձնել էին իրավապահներին: Թուրք իրավապահները մանրակրկիտ հետազոտել են թռչունին՝ նրա մարմնում պատվաստված լրտեսական չիպի լինել-չլինելը պարզելու համար:

Եվ միայն ռենտգենն իշխանություններին վերջնականապես համոզել է, որ նա լրտես չէ: Ուշագրավ է, որ թռչունը սկզբնական շրջանում գրանցվել էր «Իսրայելական լրտես» ծածկագրով: Բոլոր մեղադրանքների հանվելուց հետո թռչունն ազատ է արձակվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031