Էրդողանը հրավիրել է անվտանգության գագաթաժողով՝ կապված Սիրիայի հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Անկարայում հրավիրվել է անվտանգության գագաթաժողով, ինչը թուրքական լրատվամիջոցը բնորոշում է որպես անակնկալ որոշում: Վարչապետի գրասենյակում գումարված այդ գագաթաժողովում նախագահել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Անվտանգության գագաթաժողովին մասնակցել են նաև գլխավոր շտաբի պետ գեներալ Նեջդեթ Օզելը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը:

Գագաթաժողովը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 14.00-ին: Դրանում քննարկվում են Սիրիայի հետ սահմանի վերջին զարգացումները: Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է պատասխանել սիրիական կողմի բոլոր գնդակոծություններին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Սիրիական ճգնաժամն սպառնում է Թուրքիայի կայունությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031