Բաժիններ՝

Հռոմի պապի և Բրազիլիայի նախագահի հանդիպման վայրի մոտ գրանցվել են զանգվածային անկարգություններ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված հանրահավաքն ավարտվել է զանգվածային անկարգություններով:

Հանրահավաքն անցկացվել է Կառավարական նստավայրի մոտակայքում, ուր տեղի է ունեցել Բրազիլիա ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հանդիպումը:

Հանրահավաքին մասնակցել է 1500 մարդ, սկզբնական շրջանում այն ընթացել է խաղաղ և Ռիո դե Ժանեյրո նահանգի իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ կարգախոսների ներքո:

Սակայն գիշերվա մոտենալու հետ ցուցարարները սկսել են ոստիկանների վրա նետել քարեր և դյուրավառ նյութեր: Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով: Ձերբակալվել է առնվազն երկու մարդ: Բախումների հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս