Բաժիններ՝

Սիրիական ազատ բանակը պատերազմ է հայտարարել «Ալ-Քաիդային»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ազատ բանակը (ՍԱԲ) նոր ճակատ է բացել «Ալ-Քաիդայի» հետ կապված հակակառավարական ուժերի դեմ: Այս մասին նշված է ՍԱԲ-ի տարածած հաղորդագրությունում:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ սպանվել է Սիրիական ընդդիմության գերագույն ռազմական խորհրդի անդամ Քամալ Համամին: Վերջինս սպանվել է «Ալ-Քաիդային» մոտ կանգնած «Իրաքում ու Լևանտեում իսլամական պետություն» խմբավորման հետ բանակցությունների ժամանակ:

Տվյալ միջադեպը գրանցվել է Լաթաքիա նավահանգստում: Դրա հետ կապված՝ ՍԱԲ-ը հայտարարել է, որ բանակի հրամանատարության ազդեցիկ անդամին սպանելը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս