Բաժիններ՝

Սամվել Բալասանյանին սպասարկող և նրա եղբորը պատկանող «Range Rover»-ի վրայից հանվել են անօրինական օգտագործվող ԱԺ համարանիշները

Այսօր՝ հուլիսի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևանի բնակիչ Գարիկ Պետրոսյանը: Ըստ shamshyan.com-ի` Գարիկ Պետրոսյանը Գյումրիի քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի վարորդն է, ով վարում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Խաչատուր Բալասանյանի անվամբ հաշվառված «Range Rover» մակնիշի՝ 11 OO 035 համարանիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա նկատմամբ վարչական ակտ է կազմվել այն բանի համար, քանի որ ավտոմեքենայի դիմապակու սահմանված տեղում չի ունեցել փակցված ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Նշված ավտոմեքենայի վրա էլ տեղադրված է եղել ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում գրանցված 060 OO 01 համարանիշները:

Ըստ տեղեկությունների՝ նշված համարանիշներն արդեն փոխանցվել են Ազգային Ժողով, քանի որ քաղաքապետ Ս. Բալասանյանն իրավունք չուներ նշված համարանիշները տեղադրել իրեն սպասարկող իր եղբորը պատկանող «Range Rover»-ի վրա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը անդրադառնալով Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով աշխատանքի է մեկնում «Range Rover» մակնիշի 060 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով, գրել էր, թե արդյոք Ս. Բալասանյանը երբևիցե նկատե՞լ է, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է ԱՊՊԱ և տեխզնման կտրոնները:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031