Բաժիններ՝

Ամերիկացի լարախաղացն առանց ապահովագրման անցել է Մեծ կանիոնի վրայով (տեսանյութ)

Ամերիկյան CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝  ամերիկացի հանրահայտ լարախաղաց Նիկ Վալենդան պատմության մեջ առաջին անգամ երեկ անցել է Մեծ Կանիոնի (Grand Canyon) վրայով:

Դա տեղի է ունեցել Արիզոնա նահանգում, ուր լարախաղացն առանց ապահովագրման անցել է ավելի քան 450 մետր բարձրության վրա գցված պարանով: Էքստրեմալին հաջողվել է այդ փորձությունը հաղթահարել ավելի քան 22 րոպեում:

Վալենդան ստիպված է եղել ուժեղ քամու պատճառով մի քանի անգամ դանդաղեցնել ընթացքը: Մամուլի տվյալներով՝ կանիոնում քամու արագությունը կազմել է մոտ 50 կմ/ժամ: Վալենդան անցել է մետաղական մալուխի վրայով, որի երկարությունը կազմել է մոտ 430 մետր, իսկ հաստությունը՝ 5 սանտիմետր:

Վերջին մի քանի քայլը նա անցել է արագացված տեմպով՝ տառացիորեն վազքով: Այդ ամենը հեռարձակվել է Discovery հեռուստաալիքի ուղիղ եթերով: 34-ամյա Նիկ Վալենդան բնակվում է Ֆլորիդա նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս