
Թուրքիան կարտադրի լազերային զենք

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստվում է «տիեզերական պատերազմի»: Այդ նպատակով Թուրքիան ձեռնամուխ է լինելու սեփական «լազերային զենքի» արտադրմանը՝ օրինակ վերցնելով ԱՄՆ-ից, որի արտադրված լազերային զենքը նախատեսված է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և ռազմանավեր վնասազերծելու համար:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի գիտական, արդյունաբերական ու տեխնոլոգիական նախարար Նիհաթ Էրգյունը. «Մեր արտադրելիք լազերական հակամակարգը կկարողանա հետևել ու վնասազերծել ցամաքային, ծովային ու օդային թիրախներին: Ստեղծվելու է մեծ արդյունավետությամբ լազերային երկու համակարգ»:
Նշվում է, որ Թուրքիան կդառնա ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից ու Գերմանիայից հետո տվյալ ուղղությամբ զբաղվող հերթական երկիրը: Ապագայում լազերային զենքը կփոխարինի հրթիռներին: Tomahawk տիպի մեկ հրթիռն արժի 1.2 միլիոն դոլար, իսկ լազերային զենքի կրակոցը՝ 1 դոլար: