
Մուշում սկսել են քանդել հայերին պատկանած պատմական նշանակության տները (լուսանկարներ)

Թուրքական Aykırı Doğrular կայքի փոխանցմամբ՝ Մուշի կենտրոնում սկսել են քանդել հայերին պատկանած պատմական նշանակության տները: Նման որոշում է կայացրել Մուշի քաղաքապետարանը, ուր մեծամասնություն են կազմում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչները:
Քանդված տների տեղում պետք է կառուցվեն նոր շենքեր: Բացի այդ, վերացվում են Մուշի կենտրոնական Քալե թաղամասում գտնվող բաղնիքներն ու եկեղեցիները: Ոստիկանությունն ահաբեկում է այդ ամենին դեմ հանդես եկողներին:
Կայքն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո այժմ էլ իրականացվում են պատմական ցեղասպանություն և վայրենություններ, և չկա մեկը, որ կասեցնի այս ամենը: