
Թուրքիայի բոլոր նահանգներում անցկացվել են բողոքի ակցիաներ

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հունիսի 22-ի գիշերը բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի բոլոր 81 նահանգներում: Թուրքական ընդդիմադիր մամուլի տվյալներով՝ փողոց է դուրս եկել ավելի քան 3 միլիոն մարդ, որոնք պահանջել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հրաժարականը:
Ցուցարարները հավաքվել են քաղաքների այգիներում: Շատերն իրենց հետ կրել են մեխակներ, որը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի սիրելի ծաղիկը: Այն ստացել է «Հեղափոխական մեխակ»: Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը և ժողովրդի վստահությունը:
Թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլում հավաքված հազարավոր ցուցարարների դեմ: Անկարայում ձերբակալվել է 23 ցուցարար: