Բաժիններ՝

Վաշինգտոնը սպասում է, որ Մոսկվան իրեն կարտահանձնի Էդվարդ Սնոուդենին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը հուսով է, որ Ռուսաստանի իշխանությունները կդիտարկեն բոլոր հնարավորությունները՝ Էդվարդ Սնոուդենին արտահանձնելու համար, ով ավելի վաղ աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ):

Սնոուդենը բացահայտել էր ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը և մասնավորապես սեփական քաղաքացիների հեռախոսազրույցները գաղտնալսելը և ինտերնետային նամակագրությանը հետևելը: Ներկայումս Սնոուդենը գտնվում է Մոսկվայում:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Քեյթլին Հեյդենը հայտարարել է, որ Սպիտակ տունն ակնկալում է, որ Ռուսաստանի կառավարությունը կդիտարկի բոլոր հնարավորությունները՝ Սնոուդենին ԱՄՆ արտահանձնելու համար:

Հեյդենը հավելել է, որ ԱՄՆ-ը վճռական բողոք է հայտնել Հոնգկոնգին ու Չինաստանին՝ կապված Սնոուդենի գործի հետ՝ ընդգծելով, որ նրանց գործողությունները վնասում են Վաշինգտոնի հետ հարաբերություններին: Սնուդենը երեկ Հոնգկոնգից է ժամանել Մոսկվա և ապաստան է խնդրել Էկվադորից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Սնոուդենի դեմ քրեական գործ է հարուցել դեռ հունիսի 14-ին: Սնոուդենը մեղադրվում է երեք հոդվածով, որոնցից յուրաքանչուրի խախտման համար նրան սպառնում է մինչև 10-ական տարի ազատազրկում:

Խոսքը գնում է ազգային անվտանգության նշանակություն ունեցող տեղեկատվության ապօրինի փոխանցման, հետախուզական տվյալների միտումնավոր փոխանցման և պետական ունեցվածքի առևանգման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930