
Բիձինա Իվանիշվիլին խոստացել է քաղաքականությունից հեռանալ Սաակաշվիլիից անմիջապես հետո

Էստոնական Postimees թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մտադիր է քաղաքականությունից հեռանալ այն բանից օրեր անց, ինչ նախագահի պաշտոնը կլքի Միխեիլ Սաակաշվիլին և երկրում կանցկացվեն նախագահական նոր ընտրություններ:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ եթե իր հեռանալը սպառնալիք ստեղծի կառավարության կամ էլ ընդհանրապես երկրի զարգացման համար, ապա ոչ մի տեղ էլ չի հեռանա: Նա հավելել է, որ ոչ մի տեղ չի փախչում, և որ ամեն ինչի գլխավոր որոշակիացնողը հասարակությունն է:
Իվանիշվիլիի խոսքերով՝ քաղաքականությունից կհեռանա միայն այն ժամանակ, երբ դա կհամարի հնարավոր: Նա կարծում է, որ նախագահական նոր ընտրությունների անցկացումից հետո կառավարությունն այլևս չի ունենա իր օգնության կարիքը: