Բաժիններ՝

PKK-ի կողմից Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը կավարտվի սեպտեմբերի 1-ին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից Թուրքիայի տարածքը լքելու գործընթացն ավարտվելու է այս տարվա սեպտեմբերի 1-ին:

Այդ գործընթացը մեկնարկել է այս տարվա մայիսի 8-ին: Դրան հաջորդած 45 օրվա ընթացքում PKK-ի զինյալներն ամբողջովին լքել են Հաքքարի, Շըրնաք, Վան, Մարդին, Դիարբեքիր, Սիիրթ (Սղերթ), Մուշ, Բիթլիս և Բինգյոլ (Բյուրակն) նահանգները:

Արդեն իսկ մեկնարկել է Թուրքիայի սևծովյան գոտուց, ինչպես նաև Թոքաթի ու Սվազի (Սեբաստիա) նահանգներից զինյալների վերջին խմբերի հեռանալու գործընթացը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նույն աղբյուրը հայտնել էր, որ ներկա դրությամբ Թուրքիայի տարածքը լքել է PKK-ի զինյալների 2/3-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930