Բաժիններ՝

Լատվիայում արգելվել է ԽՍՀՄ-ի ու նացիստական Գերմանիայի խորհրդանիշների տարածումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիայի սեյմի (խորհրդարան) այսօրվա նիստում ձայների մեծամասնությամբ, երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են օրենսդրական ուղղումներ՝ կապված հրապարակավ զվարճալի, տոնական, հիշատակի, մարզական և այլ միջոցառումների ժամանակ նախկին ԽՍՀՄ-ի, Լատվիայի ԽՍՀ-ի ու նացիստական Գերմանիայի խորհրդանիշների օգտագործման ու տարածման հետ:

Ավելի վաղ Լատվիայում արգելվել էր դրանց տարածքումը միայն հանրահավաքների, երթերի ու պիկետների ժամանակ: Պլանավորված էր վերոնշյալ ուղղումները հաստատել մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, սակայն դա չստացվեց: Մայիսի 9-ը Լատվիայում չի նշվում որպես պաշտոնական տոնական օր:

Այսօրվա ուղղումներով՝ արգելվել են նախկին ԽՍՀՄ-ի, Լատվիայի ԽՍՀ-ի ու նացիստական Գերմանիայի դրոշների, գերբերի, օհներգերի, հագուստների և այլ տարբերանշանների գործածումը: Ուղղումներն ուժի մեջ կմտնեն նախագահի կողմից հաստատվելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս