Ռուսաստան է ուղարկվել վրացական կոնյակի առաջին խմբաքանակը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Կախեթիի ավանդական գինեգործություն» (Kakhetian Traditional Winemaking) ընկերությունը Ռուսաստան է ուղարկել կոնյակի առաջին խմբաքանակը:

Դա ռուսական շուկա վրացական կոնյակի ուղարկման առաջին դեպքն է 2006 թվականի գարնան բեռնարգելքից հետո: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Վերին Լարս-Կազբեկի» սահմանային անցակետով Ռուսաստան է ուղարկվել «Հին Կախեթի» տիպի տարբեր հնության կոնյակի 21.600 շիշ: Ընկերությունը մտադիր է նաև Ռուսաստան ուղարկել գինի:

Վրաստանի Գինու ազգային գործակալության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում ստույգ տեղեկատվություն կներկայացնի, թե գինեգործական ընկերությունները երբ կկարողանան ռուսական շուկա ուղարկել գինու առաջին խմբաքանակը: Առաջին փուլում պլանավորված է արտահանել ավելի քան 1 միլիոն շիշ գինի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930