
ՀՀԿ-ն դատապարտում է գորիսյան դեպքերը. մեղավորները պատժվելու են

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Գորիսյան դեպքերին` մասնավորապես Henaran.am-ի հետ զրույցում ցավակցել է ողբերգական միջադեպի պատճառով սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին:
«Խնդիրը իրավական տիրույթում է, իրավապահները շատ օպերատիվ արձագանքեցին, կարծում եմ քննությունը կպարզի մեղավորներին եւ բոլորը կպատժվեն»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել է Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը` գնդապետ Արտակ Բուդաղյանն ու մարզպետի թիկնապահներից մեկը հիվանդանոցում են: Ձերբակալվել է մարզպետի որդին եւ թիկնապահներից մեկը:
Արդյո՞ք օրակարգում Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարց կա` Շարմազանովն ասել է, որ «բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցություն ունեն և մեղավոր են, պիտի պատժվեն անկասկած»: