«Ավանտյուրան Սերժ Սարգսյանին հարիր չէ»

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը Սերժ Սարգսյանի չմասնակցելը կարելի է քաղաքական դեմարշ համարել։ Այա մասին, ըստ «Ա1+»-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Քաղաքագետին շատ է դուր եկել Սերժ Սարգսյանի Սարդարապատի երեկվա ելույթը, որտեղ նա հայտարարել էր, թե մենք միշտ հաղթել ենք այն պայմաններում, երբ հույսը դրել ենք մեր վրա։

Փոխարենը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի գագաթնաժողովին չմասնակցելուց պետք չէ «լվից ուղտ սարքել»։

Նրա խոսքով՝ տարբեր տարիներին, այս կամ այլ անդամ պետությունների ղեկավարներ ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել գագաթնաժողովին։

«Կոնկրետ նրա չմասնակցությունը համընկավ Հայաստանի Առաջին հանրապետության տարեդարձի հետ, Հայաստան էր այցելել Մեծ Բրիտանիայի արքայազնը։ Հատկապես այն դեպքում, երբ մենք հյուրընկալ ազգ ենք»,- հայտարարել է Հմայակ Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը պրագմատիկ, խոհեմ և ռացիոնալ մտածող մարդ է և առանց պատճառի չէր բացակայի գագաթնաժողովից. «Ավանտյուրան նրան հարիր չէ»։

Տեսանյութեր

Լրահոս