
Bloomberg-ից հետո այժմ էլ Forbes-ն է աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչում Բիլլ Գեյթսին

Ամերիկյան Forbes պարբերականի փոխանցմամբ՝ Microsoft ընկերության հիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Բիլլ Գեյթսը վերստին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդ՝ առաջին հորիզոնականից դուրս մղելով մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմին:
Երկուշաբթի Սլիմին պատկանող America Movil ընկերության բաժնետոմսերը նվազել են 0.24 տոկոսով, ինչի հետևանքով մագնատի կարողությունը 82.7 միլիարդ դոլարից նվազել է մինչև 69.86 միլիարդ դոլարի:
Միևնույն ժամանակ Microsoft-ի բաժնետոմսերն աճել են 0.6 տոկոսով, որով և Գեյթսի կարողությունը հասել է 88.4 միլիարդ դոլարի: Գեյթսը ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորել է 1996-2007 թվականներին, ինչպես նաև 2009 թվականին: 2010 թվականին նրան գերազանցեց Սլիմը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ էլ Բիլլ Գեյթսն աշխարհի ամենահարուստ մարդ էր ճանաչվել Bloomberg գործակալության կողմից: