
Բիլ Գեյթսը վերստին ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդ

Bloomberg գործակալությունը 2007 թվականից հետո առաջին անգամ կրկին աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչել Microsoft ընկերության հիմնադիր, 57-ամյա Բիլլ Գեյթսին: Bloomberg-ն աշխարհի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը թարմացնում է ամեն աշխատանքային օր:
Bloomberg-ը 2013 թվականի մայիսի 17-ի դրությամբ Գեյթսի կարողությունը գնահատել է 72.7 միլիարդ դոլար, ինչը մոտ 10 միլիարդ դոլարով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Վերջին մեկ տարում Microsoft բաժնետոմսերի արժեքն աճել է 28 տոկոսով, իսկ Բիլլ Գեյթսի կարողությունը՝ 16 տոկոսով:
Բիլ Գեյթսը վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից դուրս է մղել մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմին, ով 2010-2012 թվականներին հանդիսացել է աշխարհի ամենահարուստ մարդը: Մայիսի 17-ի դրությամբ՝ նրա կարողությունը գնահատվել է 72.1 միլիարդ դոլար:
Microsoft-ի հիմնադիրն իր հերթին աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել 13 տարի շարունակ՝ սկսած 1995 թվականից: 2008 թվականին նրան առաջին հորիզոնականից դուրս մղել ամերիկացի ֆինանսիստ Ուորեն Բաֆֆետը:
Դրանից հետո Գեյթսին միայն մեկ անգամ է հաջողվել վերադարձնել առաջին հորիզոնականը: Դա տեղի է ունեցել 2009 թվականին: Bloomberg-ի վարկանիշային աղյուսակն ամեն օր թարմացվում է 2012 թվականի սկզբից սկսած:
Սկզբնական շրջանում դրանում ընդգրկվել է ընդամենը 40 մարդ, իսկ 2013 թվականի հունվարից սկսած՝ 100 միլիարդատեր: Bloomberg-ի միլիարդատերերի ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: