Բաժիններ՝

Ինչպե՞ս հարստանալ. Ջոան Ռոուլինգի բիզնես կանոնները

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է «Հարի Փոթեր» գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգի բիզնես կանոնները:

1. «Հարի Փոթերի» հաջողությունն ինձ ազատություն տվեց: Ես կարող եմ մուծել բոլոր հաշիվներս, և կարիք չունեմ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու:

2. Ես շատ եմ սիրում գրել: Խնդիրն այն է, որ «Հարի Փոթերն» այնքան բիզնես-պարտականություններ է առաջացնում, որ ինձ շատ քիչ ժամանակ է մնում գրելու:

3. Ես շատ հասարակ եմ ապրում: Իմ կյանքը կարելի է նույնիսկ ձանձրալի համարել: Հենց դա էլ ինձ դուր է գալիս:  Ես սիրում եմ պատրաստել, սիրում եմ տանը նստել իմ երկու երեխաների հետ:  Ինձ ծանոթ ոչ մի մարդ ինձ չի ճանաչում՝ որպես Ջոան Ռոուլինգ: Առօրյայում ես կրում եմ ամուսնուս ազգանունը: Ես Ջոան Ռոուլինգ եմ դառնում այն ժամանակ, երբ գլամուրային զգեստ եմ հագնում ու գնում ֆիլմի պրեմիերայի:

4. Ամենահաճելին այն է, երբ 21 տարեկան աղջիկը մոտենում է ինձ և ասում. «Դուք իմ մանկությունն եք, կարո՞ղ եմ Ձեզ գրկել»:

5. Ես երբեք հարստանալու նպատակ իմ առջև չեմ դրել: Հարստանալը երբեք իմ պլանների մեջ չի մտել: Ես պարզապես գիրք էի գրել և մտածում էի, որ այն լավ գիրք է: Ահա և վերջ:

6. Ինձ անհանգստացնում է այն, որ մարդիկ կարծում են, թե հաջողությունը, իսկ հաջողությունը մեր հասարակությունում նույնացվում է հարստության հետ, թույլ է տալիս մոռանալ՝ ինչ կյանք ես ունեցել նախկինում:

7. Երբ գումար չունես, կորցնում ես անհատականությունդ:

8. Կյանքն առանց անհաջողությունների պարզապես հնարավոր չէ, եթե նույնիսկ չապրես այնքան զգույշ, կարծես թե չես ապրում: Բայց չէ՞ որ դա է անհաջողությունը:

9. Ես բարձր հարկեր եմ մուծում և կարծում եմ, որ պատճառներից մեկն՝ ինչո՞ւ եմ ես ապրում այստեղ և ոչ թե՝ Մոնակոյում, այն է, որ իմ երկիրն ինձ շատ է օգնել:

10. Երջանկության ու հարստանալու բանձաևը հետևյալն է՝ հասկանալ՝ ինչ ես ամենից շատ սիրում անել և գտնել մեկին, ով կվճարի քեզ դրա դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս