 
                        Քարտային խարդախությունների գծով չեմպիոնը
 
                                    Բանկային քարտերի միջոցով կատարվող խարդախությունների պատճառած վնասը Ռուսաստանում նախորդ տարի աճել է 35%-ով։ Այդ ցուցանիշով Ռուսաստանը գրավում է առաջին տեղը Եվրոպայում։ Այս մասին նշվում է Fico ընկերության հաշվետվության մեջ (Fico-ի տեխնոլոգիաներով են պաշտպանված աշխարհի քարտերի 65%-ը)։
2010 թվականին քարտային խարդախությունների պատճառած վնասը երեք անգամ ավելի քիչ էր։ 2012 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել Եվրոպայի կրած վնասի 6%-ը՝ ավելի քան 91 միլիոն եվրո։ 2006 թվականին այդ ցուցանիշը 2% էր։
Եվրոպական Միությունում քարտային խարդախությունների վնասը աճել է 6%-ով և կազմել 1.5 միլիարդ եվրո։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        