Բաժիններ՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Մայիսի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի կողմից բարձր գնահատվեցին այն աշխատանքները, որոնք ՀՀ-ի կողմից իրականացվել են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների ուղղությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ձգտելու է մեծացնել ջանքերը եվրաինտեգրման գործընթացների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, մասնավորապես` նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գաթնաժողովի շրջանակներում Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրմանը և ԽՀԱԱԳ ստեղծման շուրջ բանակցային գործընթացներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս