Մինչև 2014 թվականի կեսերը սիրիացի փախստականները կարող են կազմել Հորդանանի բնակչության 40 տոկոսը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանի տարածքում ապաստանած սիրիացի փախստականները կարող են մինչև 2014 թվականի կեսերը կազմել թագավորության բնակչության 40 տոկոսը:
Այս մասին Հռոմում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհը.
«Ներկա դրությամբ մեր բնակչության 10 տոկոսը կազմում են սիրիացի փախստականները: Ակնկալվում է, որ մինչև այս տարեվերջ նրանց քանակը կհասնի 20-25 տոկոսի: Հաշվի առնելով ներկայիս տեմպերը՝ չի բացառվում, որ մինչև 2014 թվականի կեսերը դա հասցվի մոտ 40 տոկոսի»: