Բաժիններ՝

Իրանի ՆԳՆ-ը հայտնել է հաստատում ստացած նախագահի թեկնածուների անունները

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ՆԳՆ-ը հայտարարել է Պահապանների խորհրդի կողմից հաստատում ստացած նախագահի թեկնածուների անունները:

Նախագահի թեկնածուներ են դարձել Ղուլամ Ալի Խադդադ Ադելը, Սաիդ Ջալիլին, Մոհսեն Ռեզաին, Հասան Ռուհանին, Մոհամեդ Ռեզա Արեֆը, Մոհամադ Բագեր Կալիբաֆը, Մոհամադ Գարազին և Ալի Աքբար Վելայաթին:

Այս մասին հայտարարել է Իրանի ընտրական հանձնաժողովի ղեկավար, ներքին գործերի փոխնախարար Սոլատ Մորթազավին: Իրանում նախընտրական կամպանիան ավարտվելու է հունիսի 12-ին, իսկ հունիսի 14-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031