Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն դուրս է մրցակցությունից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանք» դաշինքի կողմից առաջադրվելիք նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին դուրս է մրցակցությունից:

Լրագրողների հետ զրույցում Իվանիշվիլին ընդգծել է, որ նրա մրցակիցները որևէ հնարավորություն չունեն՝ նախագահական ընտրություններում Մարգվելաշվիլիի հետ մրցակցելու համար.

«Բուրջանաձեն, իհարկե, լուրջ թեկնածու է, սակայն նա էլ չի կարող մրցակցել մեր թեկնածուի հետ: Սակայն նա կգրավի երկրորդ տեղը, քանի որ «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուն չի ունենա որևէ հնարավորություն»:

Բիձինա Իվանիշվիլին խոստացել է, որ այս տարվա հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն թափանցիկ նախագահական ընտրություններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից որպես նախագահի թեկնածու է առաջադրվելու նախկին վարչապետ, կուսակցության գործող գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին, ով ձերբակալվել է երեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս