«Բորժոմին» ռուսական շուկայում կարող է հայտնվել վրացական գինուց ավելի շուտ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բորժոմի» հանքային ջուրը ռուսական շուկայում կարող է հայտնվել մայիսի վերջին-հունիսի սկզբին: Իսկ ահա վրացական գինին ռուսական շուկայում կարող է հայտնվել հունիսի կեսին-հուլիսին:

Ռուսաստանը վրացական գինիների, հանքային ջրի ու գյուղմթերքի ներկրման վրա բեռնարգելք է դրել 2006 թվականի գարնանը՝ Վրաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին: Մոտ ժամանակներս Վրաստանում սպասում են ռուս փորձագետների երրորդ տեսչական այցին:

Առաջին տեսչական այցն իրականացվել է այս տարվա փետրվարի 25-ից մարտի 1-ին, իսկ երկրորդ այցը՝ ապրիլի 2-5-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031