Բաժիններ՝

Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է «Խուրալ» թերթի գլխավոր խմբագրի բողոքը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանը մայիսի 13-ին մերժել է «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալըի բողոքը և ուժի մեջ է թողել Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանի որոշումը:

Վերջինս այս տարվա մարտի 12-ին Զեյնալըին մեղավոր էր ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 311.3.3 (խոշոր չափի կաշառքի ստացում), 311.4 (սպառնալիքի միջոցով դրամաշորթում), 306 (դատարանի որոշման չկատարում) և 213.1 (զգալի չափով հարկեր վճարելուց խուսափում) հոդվածներով և դատապարտել էր 9 տարվա ազատազրկման:

Զեյնալըն ձերբակալվել է 2011 թվականի հոկտեմբերին՝ նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի բողոքի հիման վրա, ով ներկայումս ինքն է գտնվում ազատազրկման մեջ՝ մեքենայությունների համար: Դատավարության ընթացքում չեն հիմնավորվել ներկայացված մեղադրանքները և մերժվել են պաշտպանող կողմի գործնականում բոլոր փաստարկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս