ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան շարունակելու են ճնշում գործադրել Իրանի վրա. Բարաք Օբամա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան շարունակելու են ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի նա հայտնի իր միջուկային ծրագրի մանրամասները: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.
«Մենք պայմանավորվել ենք շարունակել Իրանի վրա ճնշումը, ինչը կապված է նրա հետ, որ նա նախկինի նման չի կատարում իր միջուկային պարտավորությունները: Իրանը պատասխանատու է մեր և «5+1» խմբի գծով մեր գործընկերների հետ կառուցողական շփումներ ունենալու համար՝ վերջ դնելու համար իր միջուկային ծրագրի հետ կապված աշխարհում առկա անհանգստությանը»: