Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ը սպասում է Իրանի պարզաբանմանը՝ կապված իր քաղաքացիների ձերբակալման հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքուն սպասում է իրանական կողմի պարզաբանմանը՝ կապված այդ երկրում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալման հետ:

Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը. «Իրանական կողմը մեր քաղաքացիներին դեռ միայն մեղադրել է ապօրինի գործողությունների մեջ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչում:

Բաքվի համար առաջնահերթ է Ադրբեջանի քաղաքացիներին պահելու պայմանները: Պաշտոնական Բաքուն աշխատում է այն ուղղությամբ, որ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսը կարճ ժամանակում հանդիպի մեր քաղաքացիներին՝ առաջին հերթին պարզելու համար, թե ինչ պայմաններում են պահում նրանց»:

Ադրբեջանի ԳԱԱ-ի գիտաշխատող Խալիդա Խալիդը և նրա օգնական Շամխալ Հուսեյնովը Թավրիզում ձերբակալվել են ապրիլի 30-ին: Դրա հետ կապված՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը երկու անգամ բողոքի նոտա է հղել իրանական կողմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031