Բաժիններ՝

Արտասահմանաբնակ իրանցիները կմասնակցեն Իրանի նախագահական ընտրություններին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհի 120 երկրում բնակվող Իրանի քաղաքացիները կարող են մասնակցել Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին:

Օտար երկրներում գտնվող Իրանի դեսպանատներում ստեղծվելու են հատուկ ընտրատեղամասեր, ընդհանուր առմամբ՝ 280 ընտրատեղամաս: Դրանք ընտրությունների օրը կբացվեն տեղական ժամանակով ժամը 08.00-ին:

Իրանի փոխարտգործնախարար, արտասահմանում ընտրությունների դիտարկման բաժնի պետ Հասան Գաշգավին հույս է հայտնել, որ արտասահմանաբնակ իրանցիներն ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին:

Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031