
Օբաման հերքել է Սիրիա ամերիկացի զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը

ВВС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի կանխատեսում ամերիկյան ցամաքային զորքերի մուտք գործելը Սիրիա: Ելույթ ունենալով՝ Կոստա Ռիկայում տեղի ունեցած Կենտրոնական Ամերիկայի երկրների գագաթաժողովում՝ նա հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ ստուգում է, թե արդյոք Սիրիայի կառավարությունը քիմիական զե՞նք է կիրառել իր երկրի քաղաքացիների դեմ:
Ընդ որում, Օբաման խոստացել է կշռված մոտեցում ցուցաբերել այդ հարցում: Նա ընդգծել է, որ իրենք չեն սկսի գործել, մինչև որ չլինեն բացարձակապես վստահ քիմիական զենքի կիրառման մեջ: Նա հավելել է, որ եթե հաստատվի Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառումը, ապա կփոխվեն խաղի կանոնները՝ չմանրամասնելով, թե դա ինչ է նշանակում: