Բաժիններ՝

Սպասվում է, որ Ռեալի հետ խաղում Բորուսիայի երկրպագուները կսուլեն Գյոտցեին

Ինչպես արդեն հայտնել ենք, Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները բավականին սուր քննադատության են ենթարկել թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, ով արդեն հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես է գալու Մյունխենի «Բավարիայի» կազմում։

Ինչպես հաղորդում է Focus-ը, Մադրիդի «Ռեալի» հետ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում Գյոտցեն սեփական մարզադաշտում, ամենայն հավանականությամբ, արժանանալու է սեփական երկրպագուների սուլոցներին։

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» երկրպագուներից շատերը կտրել են մարզաշապիկների վրայից նախկին կուռքի ազգանունը և դրա փոխարեն «Հուդա» և «դավաճան» գրել։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս