Բաժիններ՝

Ոչ մի կերպ չէի կարող ազդել արդյունքի վրա. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (0։4)։

«Այսօր «Բավարիան» մեզնից ուժեղ էր, նրանք մեզ ամեն ինչում գերազանցեցին։ Ես ոչ մի կերպ չէի կարող ազդել արդյունքի վրա։ Իհարկե, հիասթափված եմ։ Սեփական հարկի տակ բարդ խաղ է սպասվում, քանի որ դժվար է չեզոքացնել 4 գոլի տարբերությունը։

Այսօր «Բավարիան» ապացուցեց, թե ինչ ուժեղ է, սակայն մենք անպայման փորձելու ենք հետ բերել կորցրածը։

Խաղից առաջ ինձ լավ էի զգում, վնասվածքս զգացնել չէր տալիս։ Ես իսկապես պատրաստ էի այս հանդիպմանը», – արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930