Բաժիններ՝

Ռուսաստանը ստեղծում է երկաթուղային մարտական հրթիռային համալիրներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկովյան ջերմատեխնիկայի ինստիտուտը սկսել է փորձարարական աշխատանքներ իրականացնել երկաթուղային մարտական հրթիռային համալիրների ստեղծման ուղղությամբ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնարար Յուրի Բորիսովը: Վերջինիս խոսքերով՝ տվյալ նախագծի արժեքը դեռ մնում է անհայտ: Ավելի վաղ տվյալ ինստիտուտը զբաղվել է «Բուլավա», «Տոպոլ», «Յարս» հրթիռների մշակմամբ:

Խորհրդային արտադրության երկաթուղային մարտական հրթիռային համալիրները սպառազինությունից հանվել են 2005 թվականին՝ կապված 1993 թվականին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Բորիս Ելցինի ու Ջորջ Բուշ-ավագի միջև կնքված ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի դրույթների հետ:

Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին երրորդ պայմանագիրը չի արգելում հրթիռային նոր համալիրների, այդ թվում նաև երկաթուղային մարտական հրթիռային համալիրները ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս