Բաժիններ՝

Աշխարհում առաջին «խելացի» պատառաքաղը (լուսանկարներ)

Կշտանալու զգացողություն մարդն ունենում է նվազագույնը ուտելուց 20 րոպե հետո: Մինչդեռ ժամանակակից կյանքի ռիթմը շատ արագ է, այդ իսկ պատճառով հաճախ մարդիկ աշխատանքային լարված պայմաններում ժամանակ չեն ունենում մտորելու սննդի վերաբերյալ: Արդյունքում՝ մարդիկ մարսողության հետ կապված խնդիրներ են ունենում կամ նրանց մոտ ճարպակալում է նկատվում: Աշխարհում նման մարդկանց թիվն օրեցօր ավելանում է:

HAPILABS նորաստեղծ ընկերության մշակած «խելացի» պատառաքաղը կոչված է օգնել  մարդուն ճիշտ սնվելու հարցում: HAPIfork խելացի պատառաքաղի հիմնական խնդիրն է՝ սովորեցնել մարդուն դանդաղ ուտել: «Խելացի» պատառաքաղը կարողանում է հաշվարկել յուրաքանչյուր սննդի ընդունման տևողությունը, ֆիքսում է սննդի չափաբաժինը բերանում և վերահսկում է սննդի ընդունման արագությունը, ուստի օգնում է մարդուն չափավոր ուտել, սնունդը լիարժեք ծալել և վերահսկել սննդի քանակը. գրում է «Վեստին»:

Pataraqax (3)

Եթե մարդը շատ արագ է սկսում ուտել, ապա նոր տեսակի պատառաքաղը սկսում է թրթռալ և լուսարձակել: Սարքի տվյալները փոխանցելու համար iPhone-ին կամ Android-ով սմարթֆոնին, կարելի է Bluetooth 4.0-ի միջոցով: Տվյալները կարելի է նաև համակարգիչ ուղարկել՝ սարքը միացնելով USB մալուխով և ճիշտ սննդակարգ կազմել:

Կարդացեք նաև

Մնացած ամեն ինչով 65 գրամ քաշ ունեցող պատառաքաղը ոչնչով չի տարբերվում սովորական պատառաքաղից:

Pataraqax (5)

«Խելացի» պատառաքաղի նախնական պատվերն 90 դոլար արժե: Սարքավորումը կգնա արտադրության աշնանը, եթե մինչև հունիսի 1-ը հավաքվի 100 հազար դոլար: Մինչ օրս նորաստեղծ ընկերությունը հավաքվել է 37 հազար դոլար:Pataraqax (4)

Pataraqax (2)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս