«Մոսկվա մեկնելու նախօրյակին «Բարև, Երևան» դաշինքը հերթական շտաբի նիստ է հրավիրել, սակայն Րաֆֆին ներկաներին տեղյակ չի պահել, որ առավոտյան մեկնում է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը, մտնելով նախագահական նստավայր, այսինքն` Սերժ Սարգսյանի «տարածք», և նստելով նրա հետ բանակցությունների` կործանեց իր` «ընտրված նախագահ» կարգավիճակը: Նա ժողովրդի հանդեպ անարդարություն դրսևորեց, ինչը իշխանության կողմից միանգամից նկատվեց, և ձևավորվեց համապատասխան վերաբերմունք: Դա նշանակում է, որ նա Սերժ Սարգսյանից ոչնչով առավել չէ:
Մի պաշտպանի խոսքով` իրենք ունեն խորը կասկածներ, որ եղել է անհամաչափ գործողությունների կիրառում: Թե ի՞նչ է ենթադրում այդ անհամաչափ գործողությունները, Կ. Անդրեասյանն ասաց, որ բռնությունը միշտ էլ ոստիկանության կողմից է անհամաչափ լինում:
Ես պատրաստ եմ, եթե համարձակություն և ասելիք ունեն (պատվի ու նամուս-թասիբի հարց է), թող գան: