Բաժիններ՝

Կոշտ խոսակցություն` Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի միջև. մամուլ

«Մոսկվա մեկնելու նախօրյակին «Բարև, Երևան» դաշինքը հերթական շտաբի նիստ է հրավիրել, սակայն Րաֆֆին ներկաներին տեղյակ չի պահել, որ առավոտյան մեկնում է»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Նիստին չի մասնակցել նաև Ռուբեն Հակոբյանը: Սանկտ Պետերբուրգում երբեմնի հյուպատոսը մեկնած է եղել Պետերբուրգ` ԱԺ «գծով», սակայն մեր աղբյուրները պնդում են, որ նրա այցը կապ ունի Րաֆֆու՝ Մոսկվա այցի նախապատրաստման հետ:

Նիստի ժամանակ բավականին կոշտ խոսակցություն է եղել Րաֆֆու և Ժիրայր Սեֆիլյանի միջև: Րաֆֆին դժգոհել է, որ իր կողքը մարդ կանգնած չի եղել ապրիլի 9-ի երեկոյան: Ժիրայրն ասել է՝ դու հայտարարել էիր, որ չպետք է գնայիր Բաղրամյան, ինչո՞ւ գնացիր: Րաֆֆին պատասխանել է՝ ժողովուրդը պահանջում էր:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ սրանից հետո պետք է նախօրոք ասել, թե ինչ է արվելու, որպեսզի յուրաքանչյուրն իր համար որոշի` կողմնակի՞ց է դրան, թե՞ ոչ:

Նրանք նաև հարկ են համարել տեղեկացնել Րաֆֆուն, որ եթե ինքը գնում է Վովա Գասպարյանի հետ, ուրեմն իրենք ճամփա չունեն իր հետ անցնելու: Շտաբի նիստի ընթացքում խոսվել է նաև այսօրվա միտինգի մասին:

Մտահոգություն է հնչել, որ հնարավոր է քիչ մարդ մասնակցի  միտինգին: Չնայած Րաֆֆու մոսկովյան այցի ինտրիգը կկոմպենսացնի այդ բացը՝ եզրակացրել են ներկաները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս