Սաակաշվիլին հրաժարվել է համագործակցել 2008թ. օգոստոսյան պատերազմի հետաքննության հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի համագործակցելու հետաքննության հետ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ Վրաստանի նախկին իշխանությունների գործողությունների հետազոտման հարցում.
«Ես՝ որպես Վրաստանի նախագահ, բացարձակապես չեմ աջակցում վարչապետի այն հայտարարությանը, որ ռազմական գործողությունները սկսել է Վրաստանը: Ես՝ որպես Վրաստանի քաղաքացի, ոչ մի վայրկյան չեմ համագործակցի հակապետական այդ հետաքննության հետ: Այդ հետաքննության նպատակը երկրի պետականության սասանումն է, և այն ուղիղ ձևով ուղղված է երկրի տարածքային ամբողջականության դեմ»:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չորեքշաբթի հայտարարեց, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը սկսել է Վրաստանը: Նա ընդգծել էր, որ որևէ վատ բան չի տեսնում նրանում, որ այդ գործով հարցաքննեն նախագահ Սաակաշվիլիին: