Բաժիններ՝

ՄԱԿ-ը պատրաստ է օգնել երկրաշարժից տուժած Իրանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստակամ է օգնել Իրանին՝ երեկ Բուշեհրի նահանգում գրանցված ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը.

«Անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Իրանին և կազմակերպել միջազգային աջակցություն»: Իրանում երեկվա երկրաշարժի հետևանքով զոհվել է 37 և վիրավորվել է 850 մարդ:

Երկրաշարժի կապակցությամբ հայտարարություն է տարածել Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին, ով իրավապահ մարմիններին և զինված ուժերին կոչ է արել փրկարարական գործողություններ ձեռնարկել աղետի գոտում:

Բուշեհրում Խամենեիի ներկայացուցիչ, այաթոլլահ Գոլամալի Սաֆաեի Բուշերին ապրիլի 10-ից սկսած եռօրյա սուգ է հայտարարել՝ կապված երկրաշարժի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս