
Մենք կարծում ենք, որ ուժի կիրառումը չի լուծի Ղարաբաղյան հակամարտությունը. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, նախկինի նման հավատարիմ է հակամարտող կողմերի հետ աշխատանքներ տանելուն՝ հասնելու համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Պատրիկ Վենտրելը. «Մենք կարծում ենք, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը և կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման մասին սպառնալիքներ հնչեցնելուց»: