ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը զեկույց է ընդունելու Ադրբեջանի մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվելու է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 16-րդ նիստի շրջանակներում: Այդ նիստը Ժնևում տեղի է ունենալու ապրիլի 22-ից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում:

Ադրբեջանի մասին համապատասխան զեկույցն ընդունվելու է մայիսի 2-ին: Վերջին անգամ տվյալ կառույցն Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը քննարկել է 2009 թվականի փետրվարին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930