Մասուդ Բարզանին խոստացել է Թուրքիան լքող PKK-ականներին հատկացնել բնակատեղի և աշխատանք

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Թուրքիայի տարածքը լքող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկներին խոստացել է Էրբիլում ապահովել բնակատեղիով և աշխատանքով:

Բարզանիի խոսքերով՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության իշխանություններն աջակցում են Թուրքիայի տարածքից քուրդ մարտիկների լքելուն և պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար:

Բարզանին հավելել է, որ Քրդական ինքնավարության ղեկավարությունն արդեն իսկ սկսել է աշխատանքներ տանել աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ՝ նախատեսված զենքը վայր դնել պատրաստվող PKK-ականների համար, ինչպես նաև աշխատանքներ տանել Էրբիլում նրանց նորմալ կյանքի բերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքից մոտ 2000 PKK-ականների լքելու գործընթացը պետք է ավարտվի աշնանը: Որոշակի տվյալներով, այդ գործընթացը պետք է վերահսկի Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT):

Տեսանյութեր

Լրահոս