Բաժիններ՝

Հրաչ Մուրադյանի սպանության մեջ կասկածվում է գյուղապետի ընտրություններում նրա ՀՀԿ-ական մրցակից Աթուր Մուրադյանը. մամուլ

«Երեկ ողջ օրվա ընթացքում ոստիկանությունը նորություններ էր հրապարակում նախօրեին սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի գործով, որը քննչական գլխավոր վարչության վարույթում է»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունը չի հայտնում՝ կա՞ն արդյոք գործով կասկածյալներ, թե՞ ոչ: Սակայն տեղեկացված աղբյուրը, որն իրավապահ շրջանակներից է, հաղորդում է, որ սպանության գործով հիմնական կասկածյալը գյուղապետի ընտրություններում հանգուցյալի մրցակից ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանն այս տվյալը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ հիշեցնելով, որ իրենց կայքում պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում աղմկահարույց այս գործի վերաբերյալ:

Ինչպես արդեն հաղորդել ենք, երկու Մուրադյանների միջև վաղեմի թշնամություն կար, և ընտրություններից հետո նույնիսկ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ դաշնակցական գյուղապետին խփել են հենց գյուղապետարանի դիմաց: Եվ միակ հետքը, որի մասին խոսվում է՝ սպիտակ «Նիվան» է, որն ինչ-որ մեկը նկատել է սպանությունից անմիջապես հետո:

Կրակոցը եղել է դիպուկ, ըստ ամենայնի՝ դիպուկահարի ձեռքից, քանի որ մահը վրա է հասել վայրկենական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս