
ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

ՀՀ տարածքում
Ապրիլի 4-ին, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավային 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.80C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.30C (1965 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 10.80C