
Թուրքիայի տնտեսությունն աճում է սպասվածից ավելի դանդաղ տեմպով

Թուրքական CIhan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տնտեսությունն ավելի դանդաղ տեպմերով է աճում, քան ակնկալվում էր: Այս մասին են վկայում Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալները:
Դրանց համաձայն, 2012 թվականին Թուրքիայի տնտեսությունն աճել է ընդամենը 2.2 տոկոսով, ինչը զգալիորեն պակաս է նախորդ տարիների ցուցանիշներից ու կառավարության ակնկալածից: Փորձագետները թուրքական տնտեսության դինամիկայի նվազման հիմնական պատճառ են համարում ներքին պահանջարկի անկումը:
2012 թվականի ցուցանիշն ամենացածրն է 2009 թվականից հետո: Սակայն անգամ դա Թուրքիային հնարավորություն է տվել առաջատար դիրքեր զբաղեցնել Եվրոպայում, որի տնտեսությունը ընդհանուր առմամբ աճել է 0.6 տոկոսով, իսկ ԵՄ-ի երկրներում՝ 0.3 տոկոսով: Թուրքիայի ցուցանիշը Եվրոպայում գերազանցել է միայն Էստոնիան՝ 3.2 տոկոս:
2010 թվականին Թուրքիայի տնտեսությունն աճել է 9.2 տոկոսով, իսկ 2011 թվականին՝ 8.8 տոկոսով: