Իսրայելը Թուրքիային առաջարկել է գազատար կառուցել

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը Թուրքիային առաջարկել է գազատար կառուցել նրա տարածքում՝ սեփական գազը համաշխարհային շուկաներ արտահանելու համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությունում եղած աղբյուրը:

Իսրայելի առաջարկած նախագծի հզորությունը կազմում է 15-16 միլիարդ խորանարդ մետր: Իսրայելական կողմն առաջարկել է գազատարի կառուցման մեջ ներգրավել երկու երկրների մասնավոր սեկտորներին:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ թուրք-իսրայելական էներգետիկ նախագծերի իրագործումը հնարավոր է միայն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930